Կառավարության որոշումներ

17 Հունիսի 2011, 822 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻՆ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

<<Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Գարեգին Նժդեհի 125-ամյակին նվիրված ցուցահանդես-մրցույթի կազմակերպման շրջանակներում պատկերագրքի հրատարակմանն աջակցելու նպատակով <<Աշխարհի հայ նկարիչների միություն>> հասարակական կազմակերպությանը որպես նվիրաբերություն տրամադրելու համար Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմին 2011 թվականի առաջին կիսամյակում հատկացնել 1500.0 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման <<Այլ ընթացիկ դրամաշնորհներ>> հոդվածով):
2. Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավարին` սույն որոշման 1-ին կետով հատկացված գումարը <<Աշխարհի հայ նկարիչների միություն>> հասարակական կազմակերպությանը տրամադրել նվիրաբերության պայմանագրի հիման վրա:
 

Արխիվ

2024

2023