Կառավարության որոշումներ

23 Հունիսի 2011, 853 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 5-Ի N 2170-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 5-ի «Մաքսային արժեքի որոշման բացատրական նշումները հաստատելու մասին» N 2170-Ն որոշման հավելվածի 1.1-ին կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասություններով.
«Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքի 87-րդ հոդվածով սահմանված փաստաթղթերը ներկայացվելուց հետո մաքսային մարմինները երկու աշխատանքային օրվա ընթացքում ընդունում կամ մերժում են մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքների` 87-րդ հոդվածում նշված մեթոդով հաշվարկված մաքսային արժեքը: Մաքսային մարմինների կողմից սույն կետով սահմանված ժամկետում` 87-րդ հոդվածում նշված մեթոդով հաշվարկված մաքսային արժեքի մերժման վերաբերյալ որոշման ընդունման դեպքում դրա մասին գրավոր տեղեկացվում է հայտարարատուին` նշելով մերժման հիմքերը: Մաքսային մարմինների կողմից` սույն կետով սահմանված ժամկետում` 87-րդ հոդվածում նշված մեթոդով հաշվարկված մաքսային արժեքի մերժման վերաբերյալ համապատասխան որոշման չընդունման դեպքում հայտարարատուի կողմից ներկայացված մաքսային արժեքը համարվում է ընդունված:»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
 

Արխիվ

2024

2023