Կառավարության որոշումներ

2 Հունիսի 2011, 856 - Ն

ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 28-Ի N 1918-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ

Հիմք ընդունելով «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ և 11-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի նոյեմբերի 28-ի «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության կանոնադրությունը և կառուցվածքը հաստատելու մասին» N 1918-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումներն ու փոփոխությունները`
1) որոշման վերնագիրը, 2-րդ կետի «ա» և «բ» ենթակետերն ու N N 1 և 2 հավելվածների վերնագրերը «իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության» բառերից առաջ լրացնել «աշխատակազմի» բառով.
2) որոշման N 1 հավելվածի`
ա. 9-րդ կետի երկրորդ պարբերությունը «մարմինները» բառից հետո լրացնել «(մարմինը)» բառով,
բ. 10-րդ կետում, 22-րդ կետում, 11-րդ կետի <<բ>> ենթակետում, 16-րդ կետի «է»- «թ» ենթակետերում «բաժինների» բառերը փոխարինել «բաժնի» բառով,
գ. 11-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` «ժդ.2» ենթակետով.
«ժդ.2. Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված ծառայությունների ցանկին և այդ ծառայությունների վճարների չափերին համապատասխան իրականացնում է իրավաբանական անձանց պետական գրանցման և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման ծառայություններ»,
դ. 16-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` «ժա.1» ենթակետով.
«ժա.1. կնքում է իրավաբանական անձանց պետական գրանցման և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման վճարովի ծառայությունների մատուցման պայմանագրեր»,
ե. 19-րդ կետի <<դ>> ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«դ) օրենքով սահմանված դեպքերում ստորագրում և կնքում է պետական գրանցման (հաշվառման) վկայականները, ինչպես նաև կարող է լիազորել տարածքային բաժնի այլ ծառայողների` իր փոխարեն ստորագրել և կնքել պետական գրանցման (հաշվառման) վկայականները: Սույն ենթակետում նախատեսված փաստաթղթերը կարող են ստորագրվել և (կամ) կնքվել նաև էլեկտրոնային եղանակով.»:
2. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմի իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության (այսուհետ` գործակալություն) կառուցվածքում կատարել հետևյալ փոփոխությունները`
1) գործակալության Շենգավիթի, Էրեբունու, Կենտրոնի, Նորք-Մարաշի, Մալաթիա-Uեբաստիայի, Մաշտոցի, Արաբկիրի, Նոր Նորքի, Անիի, Աշոցքի, Աշտարակի, Ապարանի, Արագածի, Արարատի, Արթիկի, Արմավիրի, Արտաշատի, Ախուրյանի, Ամասիայի, Բաղրամյանի, Գավառի, Գյումրու, Գորիսի, Գուգարքի, Դիլիջանի, Եղեգնաձորի, Վաղարշապատի, Թալինի, Թումանյանի, Իջևանի, Կապանի, Կոտայքի, Ճամբարակի, Հրազդանի, Չարենցավանի, Մասիսի, Մարտունու, Մեղրու, Նաիրիի, Uևանի, Uիսիանի, Uպիտակի, Uտեփանավանի, Վայքի, Վանաձորի, Նոյեմբերյանի, Վարդենիսի, Տաշիրի և Տավուշի տարածքային բաժինները վերակազմավորման միջոցով վերակազմակերպել գործակալության փաստաթղթերի ընդունման և սպասարկման բաժնի` գործակալության կառուցվածքային ստորաբաժանման կարգավիճակով, Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքի սպասարկման բաժնի` գործակալության կառուցվածքային ստորաբաժանման կարգավիճակով, և պետական ռեգիստրի տարածքային բաժնի` տարածքային մարմնի կարգավիճակով.
2) այդ կապակցությամբ որոշման N 2 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Հավելված
 

Արխիվ

2024

2023