Կառավարության որոշումներ

30 Հունիսի 2011, 872 - Ա

ՏԻԳՐԱՆ ՍԼՈՅԱՆԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԶՈՐԱԿՈՉԻՑ ՏԱՐԿԵՏՈՒՄ ՏԱԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

«Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 2-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավա-րությունը ո ր ո շ ու մ է.
1. Տիգրան Գագիկի Սլոյանին (ծնվ.` 1987 թվականի դեկտեմբերի 14-ին, հասցեն` քաղ. Երևան, Սասունցի Դավթի նրբ., տուն 48: Սովորում է Մասսաչուսեթսի տեխ-նոլոգիայի ինստիտուտում, որն աշխարհում բարձր վարկանիշ ունեցող ուսումնական հաստատություններից է) պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տալ տարկետում` մինչև ուսումնառության ավարտը` 2012 թվականի աշնանային զորակոչը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում գրավի պայմանագրի նոտարական վավերացման, իսկ օրենքով նախատեսված դեպքերում` գրավի իրավունքի պետական գրանցման պահից:
 

Արխիվ

2024

2023