Կառավարության որոշումներ

17 Հունիսի 2011, 874 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՉԻՆԱՍՏԱՆԻ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ 2010 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՇՏԱՊ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԳԾԱՅԻՆ ՄԵՔԵՆԱՆԵՐԸ, ՇՏԱՊ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՌԵԱՆԻՄՈԲԻԼՆԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ՕԺԱՆԴԱԿ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԸ ՆՎԻՐԱԲԵՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 605-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության կառավարության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարության միջև 2010 թվականի դեկտեմբերի 27-ին ստորագրված պայմանագրով Հայաստանի Հանրապետությանը նվիրաբերված շտապ օգնության գծային մեքենաների, շտապ օգնության ռեանիմոբիլների և դրանց օժանդակ սարքավորումների ցանկը` համաձայն N 1 հավելվածի:
2. Սահմանել, որ սույն որոշման N 1 հավելվածում ներառված շտապ օգնության գծային մեքենաները, շտապ օգնության ռեանիմոբիլները և դրանց օժանդակ սարքավորումները նվիրաբերվում են Երևան քաղաքի համայնքային և մարզպետարանների ենթակայության առողջապահական բաժնետիրական ընկերություններին, Հայաստանի Հանրապետությանն կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության բուժծառայությանը` համաձայն N 2 հավելվածով նախատեսված շտապ օգնության գծային մեքենաների, շտապ օգնության ռեանիմոբիլների և դրանց օժանդակ սարքավորումների բաշխացուցակի:
3. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին` ապահովել սույն որոշման N 2 հավելվածով նախատեսված շտապ օգնության գծային մեքենաների, շտապ օգնության ռեանիմոբիլների և դրանց օժանդակ սարքավորումների նվիրաբերության մասին եռակողմ պայմանագրերի կնքումը Երևան քաղաքի համայնքային և մարզպետարանների ենթակայության առողջապահական բաժնետիրական ընկերությունների և դրանց բաժնետոմսերի կառավարման լիազորություններ ունեցող մարմինների, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության հետ` պայմանագրերում նախատեսելով դրույթներ նվիրաբերված գույքը բացառապես շտապ օգնության ծառայությունների նպատակների համար օգտագործելու, դրանք տեխնիկական փաստաթղթերին համապատասխան շահագործելու, պահպանելու, սպասարկելու և սույն կետում նշված պայմանները չպահպանելու դեպքում` նվիրաբերման վերացման հնարավորության մասին:
4. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության մարզպետներին և առաջարկել Երևանի քաղաքապետին` կազմակերպել նվիրաբերված շտապ օգնության գծային մեքենաների, շտապ օգնության ռեանիմոբիլների և դրանց օժանդակ սարքավորումների արժեքը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով բաժնետիրական կազմակերպությունների կանոնադրական կապիտալներում ներդնելու հետ կապված աշխատանքները:

Հավելված

Արխիվ

2024

2023