Կառավարության որոշումներ

17 Հունիսի 2011, 875 - Ա

ՀՐԱՉՅԱ ԱՎԱՆԵՍՅԱՆԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԶՈՐԱԿՈՉԻՑ ՏԱՐԿԵՏՈՒՄ ՏԱԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Նկատի ունենալով ջութակահար Հրաչյա Ավանեսյանի` երաժշտարվեստի բնագավառում բացառիկ ընդունակություններն ու խոստումնալից ապագան և մշակույթի անվանի գործիչների միջնորդությունները, ինչպես նաև ելնելով հայկական երաժշտական արվեստը երիտասարդ կատարողներով համալրելու անհրաժեշտությունից` «Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 2-րդ կետին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
Հրաչյա Սամվելի Ավանեսյանին (ծնվ.` 1986 թ. ապրիլի 30-ին, մշտական բնակության վայրը` Բելգիա) պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տալ տարկետում` մինչև 2012 թվականի գարնանային զորակոչը:
 

Արխիվ

2024

2023