Կառավարության որոշումներ

23 Հունիսի 2011, 881 - Ա

50 ՏՈԿՈՍ ԵՎ ԱՎԵԼԻ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿԻՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՐՊՈՐԱՏԻՎ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԿԱՆՈՆԱԳՐՔԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Համաձայն «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ մասի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 9-ի N 1768-Ն որոշմամբ հաստատված ծրագրի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հավանություն տալ 50 տոկոս և ավելի պետական մասնակցությամբ ընկերությունների ցանկին և Հայաստանի Հանրապետության կորպորատիվ կառավարման կանոնագրքի ընդունման ժամանակացույցին` համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմինների ղեկավարներին` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել Հայաստանի Հանրապետության կորպորատիվ կառավարման կանոնագրքի (այսուհետ` կանոնագիրք) ընդունումը` համաձայն ժամանակացույցի:
3. Առաջարկել տեղական ինքնակառավարման մարմիններին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել կանոնագրքի ընդունումը` համաձայն ժամանակացույցի:
4. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել ընկերությունների կողմից կորպորատիվ կառավարման հայտարարագրերի հրապարակումը www.azdarar.am կայքէջում:
5. Սահմանել, որ ընկերությունների կողմից կանոնագիրքն ընդունել նշանակում է իրենց գործունեությունն իրականացնելիս կատարել կանոնագրքի պահանջները կամ կանոնագրքին համապատասխան բացատրել դրա որևէ դրույթով սահմանված պահանջը չկատարելու պատճառները: Ընկերությունները կանոնագիրքն ընդունելու վերաբերյալ կորպորատիվ կառավարման հայտարարագրերը հրապարակում են www.azdarar.am կայքէջում:
6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Հավելված

Արխիվ

2024

2023