Կառավարության որոշումներ

17 Հունիսի 2011, 877 - Ն

ԳՆՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.
1. Սահմանել, որ <<Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքով հաստատված բյուջետային ծախսերի գործառական դասակարգման 01 բաժնի 01 խմբի 01 դասի 07 ծրագրի շրջանակներում Հայաստանի Հանրապետության զինվորական դատախազության վար-չական շենքի հիմնանորոգման համար անհրաժեշտ աշխատանքների ձեռքբերումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության կողմից <<Գնումների մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 5-րդ մասի 2-րդ կետով նախատեսված բանակցային ընթացակարգով առանց հայտա-րարության` նշված աշխատանքների ամբողջ ծավալով ձեռքբերման վերջնաժամկետը սահմանելով 2011 թվականի դեկտեմբերի 5-ը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
 

Արխիվ

2024

2023