Կառավարության որոշումներ

30 Հունիսի 2011, 889 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 2-Ի N 91 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Քաղաքաշինության մաuին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ և 23-րդ հոդվածներին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի փետրվարի 2-ի «Հայաստանի Հանրապետությունում շինարարության թույլտվության և քանդման թույլտվության կարգը հաստատելու մասին» N 91 որոշման N 2 հավելվածի ցանկի «ԲԱՐԵԿԱՐԳՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ» բաժինը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` «թ» կետով.
«թ) գյուղական բնակավայրերում քարե կոնստրուկցիաներով անհատական բնակելի տների ներբակային տարածքների ցանկապատում (ներառյալ դրա տարրերի փոխումն ու փոխարինումը), եթե Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ կամ քաղաքաշինական փաստաթղթերով այլ բան սահմանված չէ:»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
 

Արխիվ

2024

2023