Կառավարության որոշումներ

17 Հունիսի 2011, 907 - Ն

ՄԻ ՇԱՐՔ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՇՎԱՐԿՎՈՂ ԻՆԴԵՔՍՆԵՐԻ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հաստատել «Հերիթեյջ ֆաունդեյշն» (Heritage Foundation) կազմակերպության կողմից հրապարակվող «Էքոնոմիք ֆրիդըմ» (Economic Freedom), «Վորլդ էքոնոմիք ֆորում» (World Economic Forum) կազմակերպության կողմից հրապարակվող «Նեթվորքդ ռեդինես» (Networked readiness) և «Գլոբալ քոմփեթիթիվնես» (Global Competitiveness) ու «Թրանսփերենսի ինթերնեյշնլ» (Transparency International) հակակոռուպցիոն կազմակերպությունների կողմից հրապարակվող «Քրափշն փրսեփշնս» (Corruption Perceptions) ինդեքսների բարելավման միջոցառումների ծրագիրը` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշման հավելվածի «պատասխանատուն» սյունակում նշված համա-պատասխան մարմինների ղեկավարներին` յուրաքանչյուր եռամսյակի ավարտից հետո 5-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը տրամադրել տեղեկատվություն սույն որոշման հավելվածով նախատեսված ինդեքս-ների բարելավման ուղղությամբ իրականացվող միջոցառումների ընթացքի մասին:
3. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին` յուրաքանչյուր եռամսյակի ավարտից հետո 15-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխա-տակազմ ներկայացնել սույն որոշման հավելվածով նախատեսված ինդեքսների բարելավման ուղղությամբ իրականացվող միջոցառումների ընթացքի մասին ամփոփ հաշվետվություններ:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Հավելված
 

Արխիվ

2024

2023