Կառավարության որոշումներ

30 Հունիսի 2011, 927 - Ն

ԸՍՏ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՋՐԱՎԱԶԱՆԱՅԻՆ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ` ԽՄԵԼՈՒ-ԿԵՆՑԱՂԱՅԻՆ, ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐՈՎ ՋՐԻ ՊԱՀԱՆՋԱՐԿԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ԹՈՂՔԵՐԻ ԳՆԱՀԱՏՈՒՄՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն <<Հայաստանի Հանրապետության ջրի ազգային ծրագրի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 30-րդ հոդվածի 2-րդ մասի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.
1. Սահմանել`
1) բնապահպանական թողքերի գնահատումը` համաձայն N 1 հավելվածի.
2) խմելու-կենցաղային նպատակով ջրի պահանջարկի գնահատումը` համաձայն N 2 հավելվածի.
3) խմելու-կենցաղային նպատակով ջրի պահանջարկի նորմերը` համաձայն N 3 հավելվածի:
2. Սույն որոշման N N 2 և 3 հավելվածներով սահմանված խմելու-կենցաղային նպատակով ջրի պահանջարկի գնահատումը և նորմերը կիրառվում են նոր ջրօգտագործման թույլտվությունների դեպքում:
3. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարին` սույն որոշման հավելվածներով սահմանված գնահատումները հաշվի առնել ջրային ռեսուրսների էկոլոգիական հավասարակշռված վիճակի ապահովման, ջրի ազգային պաշարի պահպանման և կառավարումն արդյունավետ կազմակերպելու համար:
4. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի մայիսի 22-ի <<Էկոլոգիական թողքերի և մակերևութային հոսքի հատվածում յուրաքանչյուր ջրային ռեսուրսի կարգը հաստատելու մասին>> N 592-Ն որոշումը:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Հավելված

Արխիվ

2024

2023