Կառավարության որոշումներ

30 Հունիսի 2011, 929 - Ն

ԱՆՈՐՈՇ ԺԱՄԿԵՏՈՎ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ ՊԱՇՏՈՆԱՎԱՐՈՂ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏՆՕՐԵՆՆԵՐԻ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՄՐՑՈՒՅԹՆԵՐԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ Մ Ա Ս Ի Ն

«Հանրակրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 38րդ հոդվածի 3րդ մասի պահանջին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Սահմանել, որ`
1) անորոշ ժամկետով պայմանագրի հիման վրա պաշտոնավարող պետական հանրակրթական ուսումնական հաստատությունների տնօրենների պաշտոնների համար մրցույթներն անցկացվում են 2011 թվականի սեպտեմբերդեկտեմբեր ամիսներին` առանց լուծելու նրանց հետ անորոշ ժամկետով կնքված աշխատանքային պայմանագրերը.
2) մրցույթում չհաղթած` անորոշ ժամկետով պայմանագրի հիման վրա պաշտոնավարող պետական հանրակրթական ուսումնական հաստատությունների տնօրենների լիազորությունները դադարեցվում են։
2. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին, Հայաստանի Հանրապետության մարզպետներին և առաջարկել Երևանի քաղաքապետին`
1) սահմանված կարգով լուծել մինչև 2011 թվականի օգոստոսի 1ը ուսումնական հաստատության կառավարման իրավունքի հավաստագիր չստացած` անորոշ ժամկետով պայմանագրի հիման վրա պաշտոնավարող պետական հանրակրթական ուսումնական հաստատությունների տնօրենների հետ կնքված աշխատանքային պայմանագրերը.
2) Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի մարտի 4ի «Պետական հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի ընտրության (նշանակման) կարգը հաստատելու մասին» N 319Ն որոշմամբ հաստատված կարգին համապատասխան ապահովել իրենց ենթակայության պետական հանրակրթական ուսումնական հաստատությունների` անորոշ ժամկետով պայմանագրի հիման վրա պաշտոնավարող տնօրենների պաշտոնների համար մրցույթների անցկացումը` սույն որոշման 1ին կետում նշված ժամկետում:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:



 

Արխիվ

2024

2023