Կառավարության որոշումներ

10 Հունիսի 2011, 919 - Ն

ՈՒԺԵՂ ԵՐԿՐԱՇԱՐԺԻ ԴԵՊՔՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՊԼԱՆԸ ՀԱUՏԱՏԵԼՈՒ ՄԱUԻՆ

«Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մաuին» և «Սեյսմիկ պաշտպանության մասին» Հայաuտանի Հանրապետության օրենքների կատարումն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հաuտատել`
1) ուժեղ երկրաշարժի դեպքում Հայաստանի Հանրապետության բնակչության պաշտպանության կազմակերպման պլանը` համաձայն N 1 հավելվածի.
2) գաղտնի.
3) ուժեղ երկրաշարժի դեպքում Հայաստանի Հանրապետության բնակավայրերում երկրաշարժի ուժգնության աղյուսակը` ըստ MSK-64 սանդղակի՝ համաձայն N 3 հավելվածի.
4) Հայաստանի Հանրապետության տարածքի քիմիական վտանգավոր օբյեկտներում վթարի դեպքում հնարավոր իրավիճակի աղյուսակը` համաձայն N 4 հավելվածի.
5) ուժեղ երկրաշարժի հետևանքով հիդրոտեխնիկական կառույցների պատվարների հնարավոր փլուզման դեպքում հնարավոր իրավիճակի աղյուսակը` համաձայն N 5 հավելվածի.
6) բնակչության պաշտպանության միջոցառումների կառավարման սխեման` համաձայն N 6 հավելվածի.
7) երկրաշարժերի հետևանքների վերացման պլան-ժամանակացույցը` համաձայն N 7 հավելվածի.
8) ղեկավար կազմի ազդարարման սխեման` համաձայն N 8 հավելվածի.
9) կապի կազմակերպման սխեման` համաձայն N 9 հավելվածի.
10) հետախուզության կառավարման սխեման` համաձայն N 10 հավելվածի.
11) փրկարարական և վթարավերականգնողական ուժերի ու միջոցների հաշվարկը` համաձայն N 11 հավելվածի.
12) բժշկական ապահովման ուժերի հաշվարկը` համաձայն N 12 հավելվածի.
13) գաղտնի.
14) գաղտնի.
15) ինժեներական տեխնիկայի հաշվարկը` համաձայն N 15 հավելվածի.
16) Երևան քաղաքի անօթևան մնացած բնակչության տարահանման և կացարաններով ապահովման հաշվարկը` համաձայն N 16 հավելվածի.
17) տուժած բնակչության և փրկարարական ուժերի՝ սննդով ապահովման հաշվարկը ` համաձայն N 17 հավելվածի.
18) տուժած բնակչության՝ հագուստով և առաջին անհրաժեշտության ապրանքներով ապահովման հաշվարկը` համաձայն N 18 հավելվածի.
19) գաղտնի։
2. Հայաuտանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարին` անհրաժեշտության դեպքում` Հայաuտանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել սույն որոշման համապատասխան հավելվածներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ:
3. Սույն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետով հաստատված՝ ուժեղ երկրաշարժի դեպքում բնակչության պաշտպանության կազմակերպման պլանում (այսուհետ` պլան) ներգրավված բոլոր պետական կառավարման մարմինների ղեկավարներին` բացառությամբ պլանի 1-ին գլխի 3-րդ կետի 1-ին, 12-րդ, 25-րդ և 27-րդ ենթակետերով ներգրավված մարմինների ղեկավարների, 12-ամսյա ժամկետում մշակել (իրենց մասով) պլանից բխող՝ ուժեղ երկրաշարժի դեպքում գործողությունների պլանները և համաձայնեցնել Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարի հետ:
4. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին` 12-ամսյա ժամկետում լրամշակել կամ անհրաժեշտության դեպքում մշակել սույն պլանից բխող` ուժեղ երկրաշարժի դեպքում գործողությունների ու փոխգործողությունների պլանները և համաձայնեցնել Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարի հետ:
5. Առաջարկել պլանի 1-ին գլխի 3 կետի 25-րդ և 27-րդ ենթակետերում նշված մարմինների ղեկավարներին 6-ամսյա ժամկետում մշակել պլանից բխող՝ ուժեղ երկրաշարժի դեպքում գործողությունների պլանները՝ համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության համապատասխան տարածքային ստորաբաժանման ղեկավարի հետ և ներկայացնել համապատասխան պետական կառավարման տարածքային մարմնի ղեկավարի հաստատմանը:
6. Պլանում ներգրավված պետական կառավարման և պետական կառավարման տարածքային մարմինների ղեկավարներին` սույն որոշման 3-րդ և 4-րդ կետերով հաստատված պլանների իրականացման համար 12-ամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարություն ներկայացնել պլանների համակողմանի ապահովման մասին հայտերը:
7. Առաջարկել տեղական ինքնակառավարման մարմինների և կազմակերպությունների ղեկավարներին սույն որոշման 5-րդ կետով հաստատված պլանների իրականացման համար 12-ամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարություն ներկայացնել պլանների համակողմանի ապահովման մասին հայտեր:
8. Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարին`
16-ամսյա ժամկետում՝ սույն որոշման 6-րդ և 7-րդ կետերով ներկայացված հայտերի հիման վրա կազմել ամփոփ հայտ, որի հիման վրա Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել «Ուժեղ երկրաշարժի հետևանքների վերացման համակողմանի ապահովման համար անհրաժեշտ միջոցների ձեռքբերման, կուտակման, պահպանման և բաշխման կարգը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ:
9. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:


Հավելված

Արխիվ

2024

2023