Կառավարության որոշումներ

30 Հունիսի 2011, 928 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմ-բերի 29-ի «Ընտանիքների անապահովության գնահատման և ընտանիքների անապահովության գնահատման համակարգի տեղեկատվական բազայում ամրագրված անհատական տվյալների պաշտպանության, փոփոխությունների կատարման և Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ու սոցիալական ծառայությունների տարածքային գործակալությունների միջև անհատական տվյալների փոխանակման կարգերը հաստատելու մասին» N 2317-Ն որոշման N 1 հավելվածի 3-րդ կետը «տեղեկանքի» բառից հետո լրացնել «կամ գործակալության առցանց հարցման հիման վրա տրամադրած տեղեկատվության» բառերով:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հունվարի 12-ի «Ընտանեկան նպաստ և միանվագ դրամական օգնության նշանակման և վճարման կարգը հաստատելու մասին» N 110-Ն որոշման հավելվածում կատարել հետևյալ լրացումները`
1) հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 6.2-րդ և 9.2-րդ կետերով.
«6.2. Գործակալության պետը դիմումհայտարարագիրը, տեղեկանք-հայտարարագիրը և անհրաժեշտ փաստաթղթերն ընդունելուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում առցանց հարցում է կատարում բնակչության պետական ռեգիստրի տեղեկատվական բազա դիմողի անունով` ընտանիքի գտնվելու վայրում (հասցեում, կացարանում) բնակչության պետական ռեգիստրում հաշվառված և (կամ) փաստացի բնակվող բոլոր անձանց մասին, իսկ համապատասխան հանգամանքների առկայության դեպքում` ժամկետային զինվորական ծառայության մեջ գտնվելու կամ քրեակատարողական հիմնարկում գտնվելու մասին տեղեկատվություն ստանալու նպատակով: Առցանց հարցման oրը համարվում է ընտանիքի կազմի որոշման համար ներկայացված տեղեկանքը ներկայացնելու oր:»:
«9.2. Գործակալության աշխատողը 6.2-րդ կետով սահմանված կարգով ստացած տեղեկատվությունը համեմատում է դիմողի դիմում-հայտարարագրում և տեղեկանք-հայտարարագրում ներառված տեղեկատվության հետ և եռօրյա ժամկետում`
1) դրանց համապատասխանության դեպքում տեղեկանքը տպում և ներկայացնում է գործակալության պետին` հաստատման, որը հաստատվելուց հետո տեղադրվում է նպաստի գործի մեջ.
2) դրանց անհամապատասխանության դեպքում դիմողին ուղղորդում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության բնակչության տեղական ռեգիստրը վարող տարածքային մարմին (այսուհետ` բնակչության տեղական ռեգիստր)` նրան տրամադրելով խորհրդատվություն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված` բնակչության պետական ռեգիստրում հաշվառման կարգի մասին: Բնակչության տեղական ռեգիստրի տրամադրած տեղեկանքը համարվում է տրված սույն կարգի 6.2-րդ կետի երկրորդ պարբերությամբ սահմանված օրը, եթե այն գործակալություն է ներկայացվել առցանց հարցման օրվան հաջորդող 30 օրվա ընթացքում:».
2) 8-րդ կետը «կարգին» բառից հետո լրացնել «, ինչպես նաև դիմողի հետ ճշտում է ընտանիքի փաստացի կազմի ու բնակչության տեղական ռեգիստրում հաշվառված անձանց տվյալների համապատասխանությունը և դրանց անհամապատասխանության դեպքում դիմողին ուղղորդում է բնակչության տեղական ռեգիստր` նրան տրամադրելով խորհրդատվություն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված` բնակչության պետական ռեգիստրում հաշվառման կարգի մասին» բառերով.
3) 9-րդ կետը «այդ թվում`» բառերից հետո լրացնել «դիմում-հայտարարագրում և տեղեկանք-հայտարարագրում լրացված ընտանիքի կազմի մասին տվյալները, ինչպես նաև» բառերով:
3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 23-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» N 1763-Ն որոշման 4-րդ կետում «2011 թվականի հուլիսի 1-ից բառերը» փոխարինել «2012 թվականի դեկտեմբերի 1-ից» բառերով:
4. Ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված այն ընտանիքների համար, որոնց` «Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված փաստագրման ժամ-կետը լրանում է 2011 թվականի հունիս ամսվա ընթացքում` փաստագրման ժամկետ, և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի «Ընտանիքների անապահովության գնահատման և ընտանիքների անապահովության գնահատման համակարգի տեղեկատվական բազայում ամրագրված անհատական տվյալների պաշտպանության, փոփոխությունների կատարման և Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ու սոցիալական ծառայությունների տարածքային գործակալությունների միջև անհատական տվյալների փոխանակման կարգերը հաստատելու մասին» N 2317-Ն որոշման N 2 հավելվածի 24-րդ կետով նախատեսված ժամկետ` 2011 թվականի հունիս ամսվա համար սահմանել 2011 թվականի հուլիսի 9-ը:
5. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին՝ ընտանիքների անապահովության գնահատման համակարգի կենտրոնական տեղեկատվական բազան շահագործող կազմակերպության միջոցով 2011 թվականի հուլիս ամսվա ընտանեկան նպաստի և հրատապ օգնության վճարման ցուցակները կազմելիս` ընտանեկան նպաստի և հրատապ օգնության իրավունքը դիտարկել 2011 թվականի հուլիսի 9-ի դրությամբ:
6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, և դրա գործողությունը տարածվում է 2011 թվականի հունիսի 15-ից հետո ծագած հարաբերությունների վրա։


 

Արխիվ

2024

2023