Կառավարության որոշումներ

10 Հունիսի 2011, 973 - Ն

ԳՈՐԻՍ ՔԱՂԱՔՈՒՄ ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ Մ Ա Ս Ի Ն

«Զբոսաշրջության և զբոսաշրջային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Գորիս քաղաքը հայտարարել զբոսաշրջային կենտրոն:
2. Հաստատել Գորիս քաղաքի զարգացման ծրագրի հայեցակարգային նպատակները և գերակա խնդիրները` համաձայն հավելվածի:
3. Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո վեցամսյա ժամկետում մշակել և Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը ներկայացնել Գորիս քաղաքի պատմամշակութային հիմնավորման նախագիծը և քաղաքի պատմական տարածքի, նրա առանձին հատվածների վերակառուցման և օգտագործման հայեցակարգը:
4. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին`
1) սույն որոշման 3-րդ կետով նախատեսված հիմնավորումը և հայեցակարգը հաստատելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումն ուժի մեջ մտնելուց հետո վեցամսյա ժամկետում ապահովել Գորիս քաղաքում զբոսաշրջության զարգացման ծրագրի մշակումը և այն Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնելը` Գորիս քաղաքի զարգացման ծրագրի հայեցակարգային նպատակներին և գերակա խնդիրներին համապատասխան` հաշվի առնելով Գորիս քաղաքի պատմամշակութային հիմնավորման նախագիծը և քաղաքի պատմական տարածքի, նրա առանձին հատվածների վերակառուցման և օգտագործման հայեցակարգը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի օգոստոսի 14-ի N 967-Ն որոշումը.
2) Գորիս քաղաքում զբոսաշրջության զարգացման ծրագրի մշակման գործընթացում ապահովել բոլոր շահագրգիռ կողմերի համագործակցությունը, իսկ անհրաժեշտության դեպքում` նաև միջազգային փորձագետների ներգրավումը։
5. Սահմանել, որ`
1) Գորիս քաղաքում զբոսաշրջության զարգացման ծրագիրը մշակվում է` հիմք ընդունելով Գորիս քաղաքի գլխավոր հատակագիծը.
2) անհրաժեշտության դեպքում Գորիս քաղաքի գլխավոր հատակագծում կարող են կատարվել փոփոխություններ` Գորիս քաղաքի պատմամշակութային հիմնավորմանը համապատասխան:
6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Հավելված

Արխիվ

2024

2023