Կառավարության որոշումներ

30 Հունիսի 2011, 979 - Ն

ՀԱՆՐԱՅԻՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ԲԱԶԱՆԵՐԻ ՑԱՆԿԸ, ԱՅԴ ՏՎՅԱԼՆԵՐԻ ԲԱԶԱՆԵՐԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՈՐԾՈՂ ՎԱՐԿԱՅԻՆ ԲՅՈՒՐՈՆԵՐԻՆ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐԸ, ԾԱԽՍԵՐԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ՀԱՐՑԸ, ՏՎՅԱԼՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ, ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ԵՎ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՀԱՄԱՐ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ՄԱՐՄԻՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Վարկային տեղեկատվության շրջանառության և վարկային բյուրոների գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 3-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Սահմանել հանրային տվյալների բազաների ցանկը, այդ տվյալների բազաներից Հայաստանի Հանրապետության տարածքում գործող վարկային բյուրոներին տրամադրվող տվյալների տեսակները, ծախսերի փոխհատուցման հարցը, տվյալների տրամադրման կարգը, պայմանները և տրամադրման համար պատաuխանատու մարմինները` համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ սույն որոշման հավելվածի 3-րդ կետի 1-ին, 2-րդ և 3-րդ ենթակետերով նախատեսված պետական մարմիններից ստացված տեղեկատվության տրամադրման գծով ծախսերի` սույն որոշման հավելվածի 15-րդ կետի համաձայն փոխհատուցման համար վճարվող գումարները մուտքագրվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի «Այլ եկամուտներ» հաշվին:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
4. Սահմանել, որ սույն որոշման հավելվածի 4-րդ և 6-րդ կետերով նախատեսված չվճարված գումարների մասին տեղեկատվությունը Հայաստանի Հանրապետության տարածքում գործող վարկային բյուրոներին տրամադրվում է միայն սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո ձևավորված տեղեկատվության մասով:

Հավելված

Արխիվ

2024

2023