Կառավարության որոշումներ

4 Օգոստոսի 2011, 1062 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 29-Ի N 971-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՍԵՐՄԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՈՒՄՆ ՈՒ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՆԵՐԿՐՈՒՄԸ ԹՈՒՅԼԱՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հուլիսի 29-ի «Հայաստանի Հանրապետությունում 2010-2014 թվականներին ցորենի սերմնաբուծության և սերմնարտադրության զարգացման ծրագիրը հաստատելու և սերմերի ներմուծումը թույլատրելու մասին» N 971-Ն որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները`
1) երրորդ` «Ծրագրի շրջանակներում իրականացվող միջոցառումները և պահանջվող ներդրումները» գլուխը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն N 1 հավելվածի.
2) վեցերորդ` «Ծրագրի իրականացման ընթացքում արտերկրից և տեղական սերմնաբուծական տնտեսություններից ձեռք բերվող սերմացուների ծավալները, արժեքները, մաքսազերծման, մարզկենտրոններ տեղափոխման, «Սերմերի գործակալություն» և «Ագրոքիմիական ծառայություն» ՊՈԱԿ-ների կարողությունների հզորացման ծախսերը» գլուխը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն N 2 հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետությունում 2010-2014 թվականներին ցորենի սերմնաբուծության և սերմնարտադրության զարգացման ծրագրի իրականացման նպատակով թույլատրել Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը «Սերմերի գործակալություն» պետական ոչ առևտրային կազմակերպության միջոցով, ղեկավարվելով «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 5-րդ մասի 2-րդ կետի դրույթով, Հայաստանի Հանրապետություն ներմուծել 850 տոննա աշնանացան ցորենի էլիտային վերարտադրության սերմացու` Հայաստանի Հանրապետության տարածքում օգտագործման և հետագա բազմացման նպատակով գրանցված բույսերի սորտերի ցանկում չգրանցված «Բատկո», «Կոլեգա», «Եսաուլ», «Յուբիլեյնի-100», «Նոտա», «Տանյա» և ցանկում գրանցված «Կրասնոդար-99» սորտերից:
3. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին`
1) ղեկավարվելով «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 5-րդ մասի 2-րդ կետի դրույթով՝ «Սերմերի գործակալություն» պետական ոչ առևտրային կազմակերպության միջոցով կազմակերպել տեղական սերմնարտադրողներից էլիտային վերարտադրության աշնանացան ցորենի 900 տոննա սերմացուի գնումը` համապատասխան պայմանագրեր կնքելով Հայաստանի Հանրապետությունում բարձր վերարտադրության սերմերի արտադրությամբ զբաղվող տնտեսավարող սուբյեկտների հետ.
2) ղեկավարվելով «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի դրույթով՝ «Սերմերի գործակալություն» պետական ոչ առևտրային կազմակերպության միջոցով կազմակերպել 766 տոննա առաջին վերարտադրության սերմացուի գնումը և այն ծրագրի շրջանակներում վերադարձվելիք 2134 տոննա սերմացուի հետ միասին (2134+766=2900), հաստատված չափաքանակներին համապա-տասխան, հատկացնել Հայաստանի Հանրապետության մարզպետարաններին` կնքելով համապատասխան պայմանագրեր.
3) ղեկավարվելով «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 5-րդ մասի 2-րդ կետի դրույթով՝ «Սերմերի գործակալություն» պետական ոչ առևտրային կազմակերպության միջոցով սորտափորձարկումներ անցկացնելու նպատակով Հայաստանի Հանրապետություն ներմուծել իրենց լավագույնս դրսևորած աշնանացան ցորենի էլիտային վերարտադրության 4 սորտ` յուրաքանչյուրից 300-ական կիլոգրամ, և աշնանացան գարու էլիտային վերարտադրության 3 սորտ` յուրաքանչյուրից 200-ական կիլոգրամ։
4. Սահմանել, որ սորտափորձարկումներ անցկացնելու նպատակով Հայաստանի Հանրապետություն ներմուծված աշնանացան գարու էլիտային վերարտադրության 600 և աշնանացան ցորենի 1200 կիլոգրամ սերմերը ենթակա չեն վերադարձման:
5. Հայաստանի Հանրապետության մարզպետներին` մարզին հատկացված առաջին վերարտադրության սերմացուների հաստատված չափաքանակին համապատասխան 1:2 փոխհարաբերությամբ վերադարձման պայմանով սերմացուները հատկացնել շահառուներին՝ առավելագույնը մինչև 3 հեկտար հողատարածքի վրա ցանք կատարելու հաշվարկով, կնքելով համապատասխան պայմանագրեր` մեկ կիլոգրամի համար գինը սահմանելով 80 դրամ:
6. Սահմանել, որ 2010 թվականին Ռուսաստանի Դաշնությունից Հայաստանի Հանրապետություն ներկրված 30 սորտերի աշնանացան ցորենի էլիտային սերմացուներից 14 տնտեսավարող սուբյեկտներին` հանրապետության տարբեր գոտիներում 2010 և 2011 թվականներին սորտափորձարկումներ իրականացնելու նպատակով հատկացված 9 տոննա 145 կիլոգրամ սերմացուն ենթակա չէ վերադարձման:
7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Հավելված

 

Արխիվ

2024

2023