Կառավարության որոշումներ

4 Օգոստոսի 2011, 1066 - Ա

ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԳՈՒՅՔ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի տնօրինությանը հանձնված «Խաղային մարզաձևերի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությանն ամրացված` Երևան քաղաքի Աճառյան 20/4 հասցեում գտնվող` 6664 քառ. մետր մակերեսով խաղային մարզադաշտը հետ վերցնել և անժամկետ, անհատույց օգտագործման իրավունքով հանձնել «Տեխնիկական կենտրոն ակադեմիա» փակ բաժնետիրական ընկերությանը (այսուհետ` ընկերություն)` «Խաղային մարզաձևերի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի կողմից հաստատված ժամանակացույցով մարզումների և մրցումների անհատույց անցկացումը թույլատրելու պայմանով:
2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում ընկերության հետ համատեղ ապահովել անհատույց օգտագործման մասին պայմանագրի կնքումը` դրանում նախատեսելով դրույթ, ըստ որի ընկերությունը պարտավորվում է ապահովել սահմանված ստանդարտներին համապատասխան խաղային մարզադաշտի վերանորոգման, բարեկարգման և կառուցապատման աշխատանքների կատարումը` պայմանագրով նախատեսված ժամկետներում, և գույքային իրավունքների պետական գրանցումը` այն իրականացնելով ընկերության միջոցների հաշվին:

 

Արխիվ

2024

2023