Կառավարության որոշումներ

4 Օգոստոսի 2011, 1084 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 11- Ի N 1504-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Ավելացված արժեքի հարկի մաuին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածին համապատաuխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի նոյեմբերի 11-ի «Էլեկտրոնային եղանակով հարկային հաշիվների դուրսգրման, հարկային հաշիվների ձևերի տպագրության, հարկային մարմնից հարկային հաշիվների ձեռքբերման, հարկային հաշիվների սերիայի և համարի գեներացման կարգերը և հարկային հաշիվների ձևերի գինը սահմանելու մասին» N 1504-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
1) որոշման N 1 հավելվածի 10-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«10. Էլեկտրոնային եղանակով հարկային հաշիվներ կարող են դուրս գրել միայն որպես ԱԱՀ վճարող հաշվառված և հարկային մարմնի հետ համապատասխան ձևի պայմանագիր կնքած անձինք` հարկային մարմնում որպես ԱԱՀ վճարող հաշվառված համարվելու օրվանից:».
2) որոշման N 2 հավելվածի`
ա. 14-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«14. Հարկային հաշիվների ձևերը տրամադրվում են հարկային մարմնում որպես ԱԱՀ վճարող հաշվառված անձանց, ինչպես նաև հարկ վճարողի հաշվառման համար ունեցող` անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց: Անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձինք հարկային հաշիվների ձեռքբերման հայտ ներկայացնում են, եթե նրանք իրականացրել կամ նախատեսում են իրականացնել օրենքի համաձայն ապրանքի մատակարարում համարվող գործարք:»,
բ. 15-րդ կետն ուժը կորցրած ճանաչել:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2012 թվականի հունվարի 1-ից:


 

Արխիվ

2024

2023