Կառավարության որոշումներ

4 Օգոստոսի 2011, 1097 - Ն

ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔՆ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունիսի 13-ի N 882-Ն որոշմանը համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանն իր տնօրինության՝ Երևան քաղաքի Վ. Սարգսյան 7 հասցեում գտնվող շենքից՝ 86.5 քառ. մետր մակերեսով N 1 տարածքը (այսուհետ` գույք) ուղղակի վաճառքի ձևով օտարել գույքի վարձակալ «Բարձր արվեստ» կերպարվեստի կենտրոն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը (գտնվելու վայրը՝ քաղ. Երևան, Վ. Սարգսյան 7) (այսուհետ՝ գնորդ):
2. Սահմանել`
1) Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 27-ի N 209 որոշմամբ սահմանված կարգով` 2011 թվականի մարտի 21-ի դրությամբ գնահատված գույքի արժեքը` 125921 հազ. դրամ.
2) ուղղակի վաճառքի ձևով օտարման ենթակա գույքի վաճառքի գինը` 65000 հազ. դրամ.
3) որ գնորդը պարտավորվում է գույքի վաճառքի գնի 50 տոկոսը վճարել մինչև 2011 թվականի հոկտեմբերի 1-ը, իսկ մնացած 50 տոկոսը` մինչև 2012 թվականի դեկտեմբերի 31-ը.
4) որ գույքը համարվում է գրավադրված՝ գնորդի ստանձնած պարտավորությունների կատարումն ապահովելու համար.
5) որ գնորդին է անցնում գույքի զբաղեցրած հողամասի նկատմամբ ընդհանուր բաժնային սեփականության իրավունքը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` գնորդի կողմից գույքի վաճառքի գնի առաջին` 32500 հազ. դրամ վճարումը կատարելուց, ինչպես նաև ընդհանուր բաժնային սեփականության հողամասի իր բաժնեմասի կադաստրային արժեքն ու գույքի արժեքի որոշման համար նախատեսված 116110 դրամ գումարը (ներառյալ ավելացված արժեքի հարկը) վճարելուց հետո մեկամսյա ժամկետում գնորդի հետ կնքել առուվաճառքի պայմանագիր` դրանում նախատեսելով, որ գնորդը պարտավորվում է իր միջոցների հաշվին վճարել գույքային իրավունքների պետական գրանցման համար օրենքով սահմանված գումարներն ու տուրքերը, ինչպես նաև` գրավի պայմանագիր:
4. Սահմանել, որ գնորդը պարտավոր է վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության արժույթով` գույքի վաճառքի գնի 70 տոկոսն ուղղելով Հայաստանի Հանրապետության պետական բյուջե, 30 տոկոսը` համապատասխան համայնքի ֆոնդային բյուջե` ըստ գույքի գտնվելու վայրի, իսկ հողամասի իր բաժնեմասի կադաստրային արժեքը` վճարել «Պետական սեփականություն համարվող հողի վաճառքից մուտքեր» գանձապետական հաշվին:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
 

Արխիվ

2024

2023