Կառավարության որոշումներ

4 Օգոստոսի 2011, 1107 - Ն

«ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԳՐԱՍԵՆՅԱԿ» ՊԵՏԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ, ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻՆ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆ ՎԵՐԱՊԱՀԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆ¬ՐԱ-ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 1-Ի N 1183 ՈՒ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 10-Ի N 1042-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հոկտեմբերի 7-ի N 1369-Ն որոշման 2-րդ կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հաստատել`
1) «Համայնքային զարգացման ծրագրերի գրասենյակ» պետական հիմնարկի կանոնադրությունը` համաձայն N 1 հավելվածի.
2) «Համայնքային զարգացման ծրագրերի գրասենյակ» պետական հիմնարկի կառուցվածքը` համաձայն N 2 հավելվածի:
2. «Համայնքային զարգացման ծրագրերի գրասենյակ» պետական հիմնարկի լիազոր մարմնի լիազորությունները վերապահել Երևանի քաղաքապետին։
3. Ուժը կորցրած ճանաչել`
1) Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի դեկտեմբերի 1-ի «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեին լիազորություններ վերապահելու մասին» N 1183 որոշման 2-րդ կետը.
2) Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի սեպտեմբերի 10-ի «Երևանի քաղաքապետին լիազորություններ վերապահելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի դեկտեմբերի 22-ի N 765 որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» N 1042-Ն որոշման 4-րդ կետը։
4. Առաջարկել Երևանի քաղաքապետին ապահովել «Համայնքային զարգացման ծրագրերի գրասենյակ» պետական հիմնարկի կանոնադրության հաշվառումը Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմի իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալությունում:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

Հավելված

Արխիվ

2024

2023