Կառավարության որոշումներ

4 Օգոստոսի 2011, 1117 - Ն

«ԵՐԵՎԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱUՏԱՏԵԼՈՒ, ՀԱՅԱU ՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 15-Ի N 1894-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 15-Ի N 1222-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

«Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաuտանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 3-րդ մաuին և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության oրենքի 72-րդ հոդվածին համապատաuխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հաստատել «Երևանի պետական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը` համաձայն հավելվածի:
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հոկտեմբերի 13-ի «Երևանի պետական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի դեկտեմբերի 15-ի N 1222-Ն որոշման մեջ փոփոխություն և լրացում կատարելու մասին» N 1894-Ն որոշումը:
3. «Երևանի պետական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության կառավարման, ինչպես նաև «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի «գ», «ե» և «է» կետերով նախատեսված լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությանը:
4. Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի դեկտեմբերի 15-ի «Երևանի պետական համալսարանի մասին» N 1222-Ն որոշման 2.1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2.1. «Երևանի պետական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպությունն իրավունք ունի իրականացնելու ձեռնարկատիրական գործունեության հետևյալ տեսակները`
1) բարձրագույն, միջին, հետբուհական մասնագիտական, հանրակրթական և լրացուցիչ կրթության կազմակերպում.
2) oտարերկրյա դիմորդների նախապատրաստական կրթության կազմակերպում.
3) մշակույթի բնագավառում կրթական գործունեության իրականացում.
4) գիտամանկավարժական կադրերի պատրաստում, վերապատրաստում, որակավորման բարձրացում.
5) գիտահետազոտական, գիտատեխնիկական, արտադրական աշխատանքների իրականացում, դրանց արդյունքների առևտրայնացում.
6) խորհրդատվական, փորձագիտական ծառայությունների մատուցում.
7) հրատարակչական, տպագրական գործունեության ծավալում և դրա արդյունքների իրացում.
8) միջազգային ուսումնական և գիտատեխնիկական ծրագրերի իրականացում.
9) ԵՊՀ-ի աշխատողների, սովորողների և այլ անձանց հանրային սննդի, հանգստի, բուժման, կենցաղի կազմակերպում և սպասարկում»:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Հավելված

Արխիվ

2024

2023