Կառավարության որոշումներ

4 Օգոստոսի 2011, 1136 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԳԵՐՓՈՔՐ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐՈՒԹՅԱՆ ՍՈՒԲՅԵԿՏՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԱՐՏԱԴՐՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՍԵՐՏԻՖԻԿԱՑՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ 50 ՏՈԿՈՍՈՎ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի N 1748-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետությունում գերփոքր ձեռնարկատիրության սուբյեկտների կողմից արտադրվող ապրանքների սերտիֆիկացման նպատակով պետության կողմից 50 տոկոսով փոխհատուցման կարգը` համաձայն N 1 հավելվածի:
2. Սահմանել, որ գերփոքր ձեռնարկատիրության սուբյեկտների կողմից ապրանքների սերտիֆիկացման նպատակով պետության կողմից 50 տոկոսով փոխհատուցումն իրականացվելու է «Փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոն» հիմնադրամի (այսուհետ` հիմնադրամ) միջոցով:
3. «Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 23-ի «Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին»
N 1748-Ն որոշման N 5 հավելվածում կատարել փոփոխություններ` համաձայն N 2 հավելվածի:
4. Գերփոքր ձեռնարկատիրության սուբյեկտների կողմից ապրանքների սերտիֆիկացման 50 տոկոսով փոխհատուցման նպատակով Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը 2011 թվականի երրորդ եռամսյակում հատկացնել 10000.0 հազ. դրամ՝ Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ ընթացիկ դրամաշնորհներ» հոդվածով):
5. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետությունում գերփոքր ձեռնարկատիրության սուբյեկտների կողմից արտադրվող ապրանքների սերտիֆիկացման նպատակով պետության կողմից 50 տոկոսով փոխհատուցման գործընթացը փորձնական է:
6. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին`
1) հիմնադրամի հետ կնքել դրամաշնորհային պայմանագիր` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի ապրիլի 29-ի N 566-Ն որոշմամբ հաստատված՝ պետության կողմից դրամաշնորհի ձևով տրամադրվող ֆինանսական աջակցության գումարների օգտագործման մասին պայմանագրի օրինակելի ձևի.
2) հատկացված ֆինանսական միջոցների սպառումից հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել հաշվետվություն տրամադրված փոխհատուցման մասին և առաջարկություններ դրա շարունակականության ապահովման նպատակահարմարության վերաբերյալ:
7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Հավելված
 

Արխիվ

2024

2023