Կառավարության որոշումներ

11 Օգոստոսի 2011, 1142 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈւԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 5-Ի N 1045-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 1-ին կետի «ժգ» ենթակետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի օգոստոսի 5-ի «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության իրավական ակտերի փորձաքննության գործակալության կանոնադրությունը և կառուցվածքը հաս-տատելու մասին» N 1045-Ն որոշման N 2 հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները`
1) գործակալության պետաիրավական օրենսդրության փորձաքննության բաժինը և ֆինանսատնտեսական օրենսդրության փորձաքննության բաժինը վերակազմավորման միջոցով վերակազմակերպել սահմանադրական և վարչական իրավունքի բնագավառների իրավական ակտերի փորձաքննության բաժնի, հարկային, մաքսային իրավունքի և ֆինանսական այլ բնագավառներում իրավական ակտերի փորձաքննության բաժնի, մասնավոր իրավունքի բնագավառի իրավական ակտերի փորձաքննության բաժնի և գերատեսչական նորմատիվ իրավական ակտերի փորձաքննության և գրանցման բաժնի` կառուցվածքային ստորաբաժանումների կարգավիճակով.
2) այդ կապակցությամբ որոշման N 2 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Հավելված

Արխիվ

2024

2023