Կառավարության որոշումներ

4 Օգոստոսի 2011, 1149 - Ա

ՊԵՏԱԿԱՆ ԴՊՐՈՑՆԵՐԻ ՏԱՐՐԱԿԱՆ ԴԱՍԱՐԱՆՆԵՐՈՒՄ ՇԱԽՄԱՏԻ ԴԱՍԱՎԱՆԴՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՇԱԿԵՐՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԱՐՏԱԴՐՈՒ ԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԳՆՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 10-ի N 168-Ն որոշման 1-ին կետով հաստատված` գնումների գործընթացի կազմակերպման մասին կարգի 73-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
Հաստատել Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության կողմից կազմակերպված աշակերտական գույքի արտադրության աշխատանքների գնման ընթացակարգի արդյունքները` որպես Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության և «Բելլիս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության միջև կնքված N ՀՀԿԳՆԱՇՁԲ-11/026 գնման պայմանագիրն ուժի մեջ մտնելու պայման` համաձայն հավելվածի:

Հավելված
 

Արխիվ

2024

2023