Կառավարության որոշումներ

25 Օգոստոսի 2011, 1202 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻՆ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի պահանջները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամների պաշտոնային դրույքաչափերի բարձրացման և հանձնաժողովի նորաստեղծ վերահսկիչ-վերստուգիչ ծառայության աշխատողների վարձատրության հետ կապված ծախսերի ֆինանսավորման նպատակով՝ Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովին հատկացնել 14529.5 հազ. դրամ` համաձայն հավելվածի:

Հավելված

Արխիվ

2024

2023