Կառավարության որոշումներ

25 Օգոստոսի 2011, 1208 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի N 1748-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒ¬ԹՅՈՒՆ¬ՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 23-ի «Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1748-Ն որոշման մեջ կատարել փոփոխություններ` համաձայն NN 1 և 2 հավելվածների:
2. Թույլատրել Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարությանը 2011 թվականի մարտի 30-ին կնքված <<ՀՀ-ԲՆ-ԱՇՁԲ-11/01>> ծածկագրով պետության կարիքների համար Սևանա լճի ջրածածկ անտառատնկարկների մաքրման աշխատանքների կատարման պայմանագրում կատարել սույն որոշումից բխող համապատասխան փոփոխություններ` վերանայելով կատարման ենթակա աշխատանքների ծավալները:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
 

Հավելված

Արխիվ

2024

2023