Կառավարության որոշումներ

25 Օգոստոսի 2011, 1210 - Ն

ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Դիվանագիտական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 4-րդ մասի՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի դեկտեմբերի 23-ի «Հայաստանի Հանրապետության առևտրական ներկայացուցիչների (կցորդների) և առևտրական ներկայացուցչությունների կանոնադրությունը հաստատելու մասին» N 1935-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`
1) որոշման վերնագրում, 1-ին կետում, հավելվածի վերնագրում, 2-րդ, 3-րդ կետերում, երկրորդ բաժնի վերնագրում, 6-րդ կետում, երրորդ բաժնի վերնագրում, 7-րդ կետում, չորրորդ բաժնի վերնագրում, 8-րդ, 9-րդ, 10-րդ, 11-րդ, 12-րդ, 13-րդ, 14-րդ կետերում, յոթերորդ բաժնի վերնագրում, 37-րդ կետում «ներկայացուցիչներ (կցորդներ)» բառերը և դրանց համապատասխան հոլովաձևերը փոխարինել «կցորդներ» բառով և դրա համապատասխան հոլովաձևով.
2) որոշման հավելվածի`
ա. 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1. Հայաuտանի Հանրապետության առևտրական կցորդները գործում են Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունում՝ դիվանագիտական ներկայացուցչության ղեկավարի ընդհանուր ղեկավարությամբ:
Օտարերկրյա պետության հետ համապատասխան միջազգային պայմանագրի առկայության դեպքում, օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությանը կից, վերջինիս ղեկավարի ընդհանուր ղեկավարությամբ, կարող են գործել Հայաստանի Հանրապետության առևտրական ներկայացուցչություններ:»,
բ. 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«4. Առևտրական կցորդները կարող են գործունեություն ծավալել միաժամանակ մի քանի օտարերկրյա պետություններում, եթե դիվանագիտական ներկայացուցչությունը, որում նրանք գործում են, հավատարմագրված է այդ պետություններում:
Առևտրական ներկայացուցչությունները կարող են գործունեություն ծավալել միաժամանակ մի քանի օտարերկրյա պետություններում՝ այդ պետությունների հետ միջազգային պայմանագրերի առկայության դեպքում:»,
գ. 7-րդ կետի «բ» ենթակետում, 9-րդ, 10-րդ, 11-րդ, 15-րդ, 19-րդ, 20-րդ, 21-րդ, 22-րդ, 23-րդ, 27-րդ, 29-րդ, 31-րդ, 32-րդ, 37-րդ, 39-րդ և 40–րդ կետերում «առևտրի և տնտեսական զարգացման» բառերը փոխարինել «էկոնոմիկայի» բառով,
դ. 15-րդ և 26-րդ կետերից հանել «(անհրաժեշտության դեպքում)» բառերը,
ե. 19-րդ կետից հանել «և էկոնոմիկայի» բառերը:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի փետրվարի 10-ի «Եվրոպական միությունում և Ամերիկայի Միացյալ Նահանգներում Հայաստանի Հանրապետության առևտրական ներկայացուցիչների հաստիքներ ստեղծելու մասին» N 136-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
1) որոշման վերնագրում «ներկայացուցիչների» բառը փոխարինել «կցորդների» բառով.
2) որոշման 1-ին և 2-րդ կետերում «ներկայացուցչի (կցորդի)» բառերը փոխարինել «կցորդի» բառով:
3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի փետրվարի 17-ի «Առևտրի համաշխարհային կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցչի կանոնադրությունը հաստատելու մասին» N 173-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
1) որոշման 1-ին կետում «ներկայացուցչությանը կից» բառերը փոխարինել «ներկայացուցչությունում» բառով.
2) հավելվածի`
ա. 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2. Կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչը (այսուհետ` մշտական ներկայացուցիչ) գործում է ՄԱԿ-ի Ժնևյան գրասենյակում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցչությունում` վերջինիս ղեկավարի ընդհանուր ղեկավարությամբ:»,
բ. 5-րդ կետի «գ» և «դ» ենթակետերում, 6-րդ կետի «դ», «ե» և «է» ենթակետերում, 8-րդ, 9-րդ, 15-րդ, 17-րդ և 18-րդ կետերում «առևտրի և տնտեսական զարգացման» բառերը փոխարինել «էկոնոմիկայի» բառով:
4. Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի դեկտեմբերի 17-ի «Եվրոպական միությունում և Համաշխարհային մաքսային կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության մաքսային կցորդի կանոնադրությունը հաստատելու մասին» N 1491-Ն որոշման կատարել հետևյալ փոփոխությունները`
1) 1-ին կետում «դեսպանությանը կից» բառերը փոխարինել «դեսպանությունում» բառով.
2) հավելվածի 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2. Կցորդը գործում է Բելգիայի Թագավորությունում Հայաuտանի Հանրապետության դեսպանությունում` դեսպանի ընդհանուր ղեկավարությամբ:»:
5. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի uեպտեմբերի 22-ի «Հայաuտանի Հանրապետության առևտրական ներկայացուցիչների, մաքuային կցորդի և առևտրի համաշխարհային կազմակերպությունում Հայաuտանի Հանրապետության մշտական ներկայացուցչի պահպանման ծախսերի ֆինանսավորման կարգը հաստատելու մասին» N 1587-Ն որոշման վերնագիրը, 1-ին կետը, հավելվածի վերնագիրը և հավելվածի 1-ին կետը «առևտրական» բառից հետո լրացնել «կցորդների,» բառով:
6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
 

Արխիվ

2024

2023