Կառավարության որոշումներ

25 Օգոստոսի 2011, 1244 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի N 1748-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ, ԳՆՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

<<Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին և 23-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. «Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածում կատարել վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 23-ի «Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1748-Ն որոշման NN 5, 10 և 11 հավելվածներում կատարել փոփոխություններ և լրացումներ` համաձայն NN 1, 2, 3, 4, 5 և 6 հավելվածների:
2. Թույլատրել Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությանը Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեով նախատեսված և 2012 թվականին ավարտվելիք` սույն որոշման N 7 հավելվածում նշված օբյեկտների գծով հիմնանորոգման և տեխնիկական հսկողության աշխատանքներն իրականացնել և ընդունել 2011 թվականին, իսկ կատարված աշխատանքների վճարումները նախատեսել Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեով:
3. Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 20-րդ տարեդարձի կապակցությամբ տրանսպորտի և կապի ոլորտներին նվիրված վավերագրական տեսաֆիլմ նկարահանելու ծառայությունների ձեռքբերման նպատակով Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությանը 2011 թվականի ինն ամսում հատկացնել 2,000.0 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Մասնագիտական ծառայություններ» հոդվածով):
4. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությունը սույն որոշման N 4 հավելվածում նշված գնումներն իրականացնելու է բանակցային ընթացակարգ կիրառելու միջոցով` առանց գնումների հայտարարությունը նախապես հրապարակելու, «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 5-րդ մասի 2-րդ կետով նախատեսված ընթացակարգով:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
 

Հավելված

Արխիվ

2024

2023