Կառավարության որոշումներ

25 Օգոստոսի 2011, 1245 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 18-Ի N 1582-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի նոյեմբերի 18-ի «Քաղաքացիական օդանավով ռազմական նշանակության արտադրանքի օդային փոխադրումներ իրականացնելու կարգը հաստատելու մասին» N 1582-Ն որոշման հավելվածի 5-րդ կետի «ա» ենթակետում «գրանցումը հավաստող փաստաթուղթը» բառերը փոխարինել «իրավաբանական անձի պետական գրանցման համարը» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
 

Արխիվ

2024

2023