Կառավարության որոշումներ

1 Սեպտեմբերի 2011, 1254 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ OԳՈUՏՈUԻ 21-Ի N 1129-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի օգոստոսի 21-ի «Հայաստանի Հանրապետությունում հuկման ենթակա թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և դրանց պրեկուրսորների կազմը (ցանկը) հաստատելու մաuին» N 1129-Ն որոշման հավելվածի N 4 ցուցակում կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումները`
1) ցուցակից հանել «Արծաթի, բարիումի, կալցիումի, կապարի, կադմիումի, կալիումի, նատրիումի, ցինկի, սնդիկի ցիանիդներ», «Կապտաթթու», «Քլորպիկրին» և «Ֆենոլ» բառերը.
2) «Ծծմբաթթու» բառը փոխարինել «Ծծմբական թթու» բառերով.
3) ցուցակից հանել «Քլորաջրածնական թթու» բառերը.
4) ցուցակը «Անտրանիլաթթու» բառից առաջ լրացնել «Աղաթթու» բառով.
5) «1-Ֆենիլ-2-պրոպանոն» բառերը փոխարինել «Ֆենիլացետոն» բառով.
6) ցուցակը «Իզոսաֆրոլ» բառից հետո լրացնել «Լիզերգինային թթու» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
 

Արխիվ

2024

2023