Կառավարության որոշումներ

1 Սեպտեմբերի 2011, 1260 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 17-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մարտի 11-ի N 319-Ա որոշման մեջ փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» N 233-Ա որոշման 2-րդ կետում «մեկամսյա» բառը փոխարինել «վեցամսյա» բառով:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի ապրիլի 28-ի «Երևանի քաղաքային համայնքին գույք նվիրաբերելու մասին» N 496-Ա որոշման 2-րդ կետում «մեկամսյա» բառը փոխարինել «վեցամսյա» բառով»:
 

Արխիվ

2024

2023