Կառավարության որոշումներ

8 Սեպտեմբերի 2011, 1283 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 29-Ի N 1088-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Ղեկավարվելով <<Իրավական ակտերի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.
Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի հուլիսի 29-ի <<Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության և ՄԱԿ ի զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) միջև Հայաստանի ականազերծման ծրագրի կնքման առաջարկությանը համաձայնություն տալու և Հայաստանի Հանրապետության կողմից համագործակցող մարմին նշանակելու մասին>> N 1088-Ա որոշման 2-րդ կետում <<Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության Հայաստանի ազգային ականազերծման կենտրոնը>> բառերը փոխարինել <<Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն>> պետական ոչ առևտրային կազմակերպությունը>> բառերով:
 

Արխիվ

2024

2023