Կառավարության որոշումներ

8 Սեպտեմբերի 2011, 1267 - Ն

2011 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21-ԻՆ ԵՐԵՎԱՆԻ ՕՐԸ ՆՇԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Երևանի քաղաքապետի առաջարկությունը և հաշվի առնելով այն հանգամանքը, որ 2011 թվականի սեպտեմբերի 21-ին նշվում է Հայաստանի Հանրապետության անկախության 20-րդ տարեդարձը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Սահմանել, որ 2011 թվականին Երևանի օրը բացառության կարգով նշվելու է սեպտեմբերի 21-ին:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
 

Արխիվ

2024

2023