Կառավարության որոշումներ

8 Սեպտեմբերի 2011, 1273 - Ա

ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏԱՐԱԾՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 685-րդ և «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածներով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 17-ի «Պետական սեփականություն հանդիսացող անշարժ գույքի անհատույց օգտագործման տրամադրման կարգը հաստատելու մասին» N 304-Ն որոշմամբ հաստատված կարգի 3-րդ կետով սահմանված դրույթները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության ենթակայության «Հայաստանի ազգային գրադարան» պետական ոչ առևտրային կազմակերպությունից հետ վերցնել նրան անհատույց օգտագործման իրավունքով ամրացված` «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի տնօրինության` Երևան քաղաքի Տերյան 72 հասցեում գտնվող N 2 մասնաշենքի կիսանկուղային հարկից 145 քառ. մետր ընդհանուր մակերեսով տարածքը (այսուհետ` տարածք) և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, 10 տարի ժամկետով, անհատույց օգտագործման իրավունքով ամրացնել «Տերյան» մշակութային կենտրոն» հասարակական կազմակերպությանը:
2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո «Տերյան» մշակութային կենտրոն» հասարակական կազմակերպության հետ կնքել սույն որոշման 1-ին կետում նշված տարածքի անհատույց օգտագործման մասին պայմանագիր` սահմանելով, որ պայմանագրի նոտարական վավերացման և պայմանագրից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերը ենթակա են իրականացման` կազմակերպության միջոցների հաշվին:
 

Արխիվ

2024

2023