Կառավարության որոշումներ

15 Սեպտեմբերի 2011, 1324 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը հատկացնել 3970648 դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման <<Արտագերատեսչական ծախսեր>> հոդվածով), այդ թվում`
1) Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության վարչական շենքի պահպանության նպատակով 24-ժամյա ոստիկանության պահակետային ծառայություն իրականացնելու համար` 1559628 դրամ (ինն ամսում` 779814 դրամ).
2) Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության Երևան քաղաքի Մհեր Մկրտչյան 5 հասցեում գտնվող վարչական շենքին ամրացված տարածքի պահպանության նպատակով մեկ միավոր 24-ժամյա ոստիկանության պահակետային ծառայություն իրականացնելու համար` 2411020 դրամ (ինն ամսում` 602755):
 

 

Արխիվ

2024

2023