Կառավարության որոշումներ

15 Սեպտեմբերի 2011, 1329 - Ն

ԱՂԵՏԻ ԳՈՏՈՒ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐՈՒՄ ԵՐԿՐԱՇԱՐԺԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ԱՆՕԹԵՎԱՆ ՄՆԱՑԱԾ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ԽՆԴԻՐՆԵՐԻ ԼՈՒԾՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԻՐԱԿԱ- ՆԱՑՎՈՂ ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԲՆԱԿԱՐԱՆ ՍՏԱՆԱԼՈՒՆ ՀԱՎԱԿՆՈՂ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Սահմանել աղետի գոտու բնակավայրերում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման նպատակով պետական աջակցությամբ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի քաղաքում և Ախուրյանի գյուղական համայնքում իրականացվող բնակարանային շինարարության ծրագրերի շրջանակներում բնակարան ստանալուն հավակնող ընտանիքների կողմից նրանց ընտանիքի անդամներին վերաբերող անհրաժեշտ փաստաթղթերով համալրված փաթեթների ներկայացման վերջնաժամկետ` 2011 թվականի նոյեմբերի 1-ը:
2. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարին` Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի քաղաքում և Ախուրյանի գյուղական համայնքում կառուցված ու բնակեցման ենթակա բազմաբնակարան շենքերի բնակարանները բաշխել վիճակահանությամբ` սույն որոշման 1-ին կետի համաձայն` երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած, բնակարան արտահերթ ստանալու համար սահմանված կարգով հաշվառված ընտանիքների կողմից ներկայացված անհրաժեշտ փաստաթղթերով համալրված փաթեթների ուսումնասիրության արդյունքների հիման վրա` Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի հունիսի 10-ի «Աղետի գոտու բնակավայրերում քաղաքացիներին բնակարանների արտահերթ հատկացման կարգը հաստատելու մասին» N 432 որոշման 1-ին կետով հաստատված կարգի 18-րդ կետով սահմանված հերթականության համաձայն:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

Արխիվ

2024

2023