Կառավարության որոշումներ

15 Սեպտեմբերի 2011, 1328 - Ա

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ՑԱՆՑԵՐ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ 100 ՏՈԿՈՍ ԲԱԺՆԵՏՈՄՍԵՐԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ՝ «ԻՆՏԵՐԷՆԵՐԳՈ ԲԻ. ՎԻ.» ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԻՑ «ԻՆՏԵՐ ՌԱՕ ՀՈԼԴԻՆԳ ԲԻ. ՎԻ.» ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՓՈԽԱՆՑՄԱՆ ԳՈՐԾԱՐՔԻՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կառավարությանն ուղղված՝ «Ինտերէներգո Բի. Վի.» ընկերության հայտը «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության 100 տոկոս բաժնետոմսերի սեփականության իրավունքի՝ «Ինտեր ՌԱՕ Հոլդինգ Բի. Վի.» ընկերությանը (վերջինս «Ինտերէներգո Բի. Վի.» ընկերության 100 տոկոս բաժնետոմսերի սեփականատերն է) փոխանցման նախատեսվող գործարքի մասին, Հայաստանի Հանրապետության կառավարությանն ուղղված՝ «Ինտեր ՌԱՕ ԵԷՍ» բաց բաժնետիրական ընկերության գրությունը, որով վերջինս իր շահագրգռվածությունն է հայտնում իր դուստր՝ «Ինտեր ՌԱՕ Հոլդինգ Բի. Վի.» ընկերությանը «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության 100 տոկոս բաժնետոմսերի սեփականության իրավունքի փոխանցման նախատեսվող գործարքի իրականացման հարցում և միաժամանակ հաստատում է իր պատրաստակամությունը «Ինտեր ՌԱՕ Հոլդինգ Բի. Վի.» ընկերության հետ համապարտությամբ ստանձնելու Հայաստանի Հանրապետության կառավարության և «Միդլենդ Ռեսուրսիս Հոլդինգ Լիմիթեդ» ընկերության միջև 2002 թվականի օգոստոսի 26-ին կնքված «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի վաճառքի պայմանագրից (հետագա բոլոր լրացումներով), «Էներգետիկայի մասին», «Երևանի էլեկտրացանց», «Հյուսիսային էլեկտրացանց», «Հարավային էլեկտրացանց» և «Կենտրոնական էլեկտրացանց» փակ բաժնետիրական ընկերությունների մասնավորեցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներից բխող՝ գնորդի բոլոր պարտավորությունները, ինչպես նաև այն հանգամանքը, որ «Ինտեր ՌԱՕ Հոլդինգ Բի. Վի.» ընկերությունը չի համապատասխանում Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի հուլիսի 20-ի «Հայաստանի Հանրապետության էներգահամակարգի էլեկտրաէներգիա բաշխող ընկերությունների մասնավորեցման մրցույթի նախնական որակավորման և մրցույթին մասնակցելու սկզբունքները հաստատելու մասին» N 668 որոշմամբ հաստատված՝ Հայաստանի Հանրապետության էներգահամակարգի էլեկտրաէներգիա բաշխող ընկերությունների մասնավորեցման մրցույթի նախնական որակավորման և մրցույթին մասնակցելու սկզբունքների (այսուհետ՝ սկզբունքներ) 2-րդ կետի պահանջներին, սակայն «Ինտեր ՌԱՕ ԵԷՍ» բաց բաժնետիրական ընկերությունը համապատասխանում է սկզբունքների 2-րդ կետով սահմանված՝ Հայաստանի Հանրապետության էներգահամակարգի էլեկտրաէներգիա բաշխող ընկերությունների մասնավորեցման մրցույթի նախնական որակավորման և մրցույթին մասնակցելու պահանջներին և, որ «Ինտեր ՌԱՕ ԵԷՍ» բաց բաժնետիրական ընկերությունը «Ինտեր ՌԱՕ Հոլդինգ Բի. Վի.» ընկերության 100 տոկոս բաժնետոմսերի սեփականատերն է, և, ղեկավարվելով սկզբունքների 4-րդ կետի դրույթով ու «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ մասով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հաստատել «Ինտերէներգո Բի. Վի.» ընկերության` «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության 100 տոկոս բաժնետոմսերի սեփականության իրավունքի՝ «Ինտեր ՌԱՕ Հոլդինգ Բի. Վի.» ընկերությանը փոխանցման պայմանների համաձայնությունը՝ համաձայն հավելվածի:
2. Լիազորել Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարին Հայաստանի Հանրապետության կառավարության անունից ստորագրել «Ինտերէներգո Բի. Վի.» ընկերության` «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության 100 տոկոս բաժնետոմսերի սեփականության իրավունքի՝ «Ինտեր ՌԱՕ Հոլդինգ Բի. Վի.» ընկերությանը փոխանցման պայմանների համաձայնությունը:
 

Հավելված

Արխիվ

2024

2023