Կառավարության որոշումներ

15 Սեպտեմբերի 2011, 1330 - Ն

ՀՈՂԵՐԻ ԿԱՏԵԳՈՐԻԱՆ ՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մարտի 25-ի N 388-Ն որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Շատինի գյուղական համայնքի հողերի օգտագործման ժամանակավոր սխեմայում համայնքի վարչական սահմաններում գտնվող հողերից 0.079 հեկտարը, այդ թվում` համայնքային սեփականությունը հանդիսացող գյուղատնտեսական նշանակության այլ հողատեսքերից 0.03 հեկտար, քաղաքացու սեփականություն հանդիսացող տնամերձ հողերից 0.049 հեկտար` համաձայն հավելվածի, փոխադրել էներգետիկայի, կապի, տրանսպորտի, կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների հողերի կատեգորիա` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով փոքր հիդրոէլեկտրակայանի կարգավորիչ ավազանի և օժանդակ կառույցների շինարարության համար:
2. Առաջարկել Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Շատինի գյուղական համայնքի ղեկավարին`
1) ապահովել քաղաքացու սեփականությունը հանդիսացող հողամասի նպատակային նշանակության փոփոխման պահին առկա կադաստրային արժեքների տարբերության գանձումը, եթե հողամասի նպատակային նշանակության փոփոխումից հետո դրա կադաստրային արժեքն ավելի բարձր է, քան՝ մինչև փոփոխումը.
2) սույն կետի 1-ին ենթակետով գանձված ֆինանսական միջոցներն ուղղել համայնքի հողերի գոտևորման և օգտագործման սխեմայի կամ գլխավոր հատակագծի կազմմանը:
3. Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզպետին`
1) իրականացնել հսկողություն սույն որոշման 2-րդ կետի կատարման նկատմամբ.
2) սույն որոշման 1-ին կետում նշված հողամասերը 3 տարվա ընթացքում նպատակային նշանակությամբ չօգտագործվելու դեպքում` սահմանված կարգով ներկայացնել սույն որոշումն ուժը կորցրած ճանաչելու վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
 

Հավելված

Արխիվ

2024

2023