Կառավարության որոշումներ

15 Սեպտեմբերի 2011, 1339 - Ն

ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՄԱՆ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ (ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԸ) ՀԱՐԿՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՈՐՊԵՍ ԿՈՆՑԵՍԻՈՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ՈՐԱԿԵԼՈՒ ՉԱՓԱՆԻՇՆԵՐՆ ՈՒ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 3-րդ մասը և «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.
1. Սահմանել շնորհատուի կողմից օպերատորին հանրային ծառայությունների մատուցման ենթակառուցվածքներ հանձնելու համաձայնությունները (պայմանագրերը) հարկման նպատակով որպես կոնցեսիոն պայմանագիր որակելու չափանիշներն ու ընթացակարգը` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
 

Հավելված

Արխիվ

2024

2023