Կառավարության որոշումներ

22 Սեպտեմբերի 2011, 1348 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՅԼ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐ ԵՎ ՀԱՅԱՍ-ՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՅԼ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԿԱՐԳԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 17-Ի N 172-Ն ԵՎ N 177-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Դիվանագիտական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածին և «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15.1-ին հոդվածի 1-ին մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.
1. Հաստատել`
1) Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունից այլ պետական մարմիններ դիվանագետի գործուղման կարգը` համաձայն N 1 հավելվածի.
2) Հայաստանի Հանրապետության այլ պետական մարմիններից Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ծառայողների գործուղման կարգը՝ համաձայն N 2 հավելվածի.
3) Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունից այլ պետական մարմիններ և Հայաստանի Հանրապետության այլ պետական մարմիններից Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն գործուղման դեպքում դիվանագիտական ծառայության և քաղաքացիական ծառայության հավասարազոր պաշտոնների ցանկը՝ համաձայն N 3 հավելվածի:
2. Սահմանել, որ դիվանագիտական ծառայության և այլ ծառայությունների պաշտոնների հավասարազորությունը որոշվում է սույն որոշման N N 1 և 2 հավելվածներում նախատեսված գործուղման կոնկրետ դեպքի կապակցությամբ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության և պետական մարմնի միջև պայմանավորվածության շրջանակներում:
3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի փետրվարի 17-ի «Դիվանագետի գործուղման կարգը հաստատելու մասին» N 172-Ն և «Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունից Հայաստանի Հանրապետության գործադիր իշխանության մարմիններ և Հայաստանի Հանրապետության գործադիր իշխանության հանրապետական մարմիններից Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն գործուղման դեպքում դիվանագիտական ծառայության և քաղաքացիական ծառայության հավասարազոր պաշտոնների ցանկը հաստատելու մասին» N 177-Ն որոշումները:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
 

Հավելված

Արխիվ

2024

2023