Կառավարության որոշումներ

22 Սեպտեմբերի 2011, 1343 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 21-Ի N 474-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ի մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի ապրիլի 21-ի «Հայաստանի Հանրապետության և Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի միջև 2005 թվականի հունվարի 28-ին ստորագրված N 653–AM, Հայաստանի Հանրապետության և Միջազգային զարգացման ՕՊԵԿ-ի հիմնադրամի միջև 2005 թվականի ապրիլի 21-ին ստորագրված N 1023P փոխառության համաձայնագրերով իրականացված «Գյուղական տարածքների տնտեսական զարգացում», Հայաստանի Հանրապետության և Միջազգային զարգացման ՕՊԵԿ-ի հիմնադրամի միջև 2007 թվականի հունվարի 17-ին ստորագրված N 1104P փոխառության համաձայնագրով իրականացված «Արտադրական ենթակառուցվածքների վերականգնում», Հայաստանի Հանրապետության և Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի միջև 2008 թվականի հունվարի 8-ին ստորագրված N 730–AM, Հայաստանի Հանրապետության և Միջազգային զարգացման ՕՊԵԿ-ի հիմնադրամի միջև 2008 թվականի դեկտեմբերի 23-ին ստորագրված N 1226P փոխառության համաձայնագրերով իրականացված «Շուկայավարման հնարավորություն ֆերմերներին» ծրագրերով կառուցված և վերականգնված ենթակառուցվածքների, ձեռք բերված գույքի հանձնումընդունումն ապահովող միջոցառումների մասին» N 474-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝
1) որոշման 1-ին կետի 5-րդ ենթակետը շարադրել նոր խմբագրությամբ.
«5) 22 095 000 դրամ արժողությամբ գույքը` նպատակային նշանակությամբ օգտագործելու պայմանով նվիրաբերել համայնքներին` համաձայն N 6 հավելվածի:».
2) որոշման 5-րդ կետը «Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին» բառերից հետո լրացնել «Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավարին» բառերով.
3) որոշման NN 2 և 3 հավելվածները շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն NN 1 և 2 հավելվածների.
4) որոշումը լրացնել N 6 հավելվածով` համաձայն N 3 հավելվածի:
 

Հավելված

Արխիվ

2024

2023