Կառավարության որոշումներ

22 Սեպտեմբերի 2011, 1356 - Ն

ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒ ԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆԸ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՎԱՐԿԱՅԻՆ ՈՒ ԴՐԱՄԱՇՆՈՐՀԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՇՎԻՆ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԳՆՈՒՄՆԵՐԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՀԱՅՏԵՐԸ ԵՎ (ԿԱՄ) ԳՆԱՅԻՆ ԱՌԱՋԱՐԿՆԵՐԸ ԳՆԱՀԱՏՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ ԿԱԶՄԱՎՈՐՄԱՆ ՈՒ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Օտարերկրյա պետությունների և միջազգային կազմակերպությունների կողմից Հայաստանի Հանրապետությանը տրամադրվող վարկային ու դրամաշնորհային միջոցների հաշվին իրականացվող գնումների գործընթացի բարելավման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հաստատել օտարերկրյա պետությունների և միջազգային կազմակերպությունների կողմից Հայաստանի Հանրապետությանը տրամադրվող վարկային ու դրամաշնորհային ծրագրերի միջոցների հաշվին իրականացվող գնումների ընթացքում ներկայացված հայտերը և (կամ) գնային առաջարկները գնահատող հանձնաժողովի կազմավորման ու գործունեության կարգը` համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ օտարերկրյա պետությունների և միջազգային կազմակերպությունների կողմից Հայաստանի Հանրապետությանը տրամադրվող վարկային ու դրամաշնորհային ծրագրերը ենթարկվում են արտաքին աուդիտի: Ընդ որում`
1) աուդիտորը պետք է պարտադիր անդրադառնա ծրագրերի նպատակային օգտագործման հարցին և դրա մասին տրամադրի տեղեկատվություն՝ ղեկավարությանն ուղղված նամակի միջոցով.
2) բացի ղեկավարությանն ուղղված նամակից, աուդիտորներից պետք է պահանջվի տրամադրել ծրագրերի նպատակային օգտագործման վերաբերյալ առանձին եզրակացություն՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի ապրիլի 21-ի N 509-Ն որոշմամբ հաստատված «ԱՍ 800 «Հատուկ նպատակներով իրականացված աուդիտի արդյունքում տրվող աուդիտորական եզրակացությունը» ստանդարտի շրջանակներում կամ նույն հարցին վերաբերող Աուդիտի միջազգային ստանդարտի շրջանակներում: Նման պահանջը պետք է սահմանվի աուդիտորի հետ կնքվող պայմանագրով, որով պետք է սահմանվեն նաև ծրագրի հստակ և չափելի նպատակները` աուդիտորի կողմից ծրագրի նպատակային օգտագործումը գնահատելու համար:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հավելված

Արխիվ

2024

2023