Կառավարության որոշումներ

22 Սեպտեմբերի 2011, 1360 - Ն

ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԱՌԱՆՑ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ԲՆԱԿՎՈՂ ԱՆՁԱՆՑ ՀԵՏԸՆԴՈՒՆՄԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԵՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՍՏԱՑՎՈՂ ԴԻՄՈՒՄ- ՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՔՆՆԱՐԿՎԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 17-Ի N 1073-Ն ԵՎ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի N 1795-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 51-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հաստատել օտարերկրյա պետության տարածքում առանց թույլտվության բնակվող անձանց հետընդունման մասին համաձայնագրերի շրջանակներում օտարերկրյա պետություններից ստացվող դիմումները Հայաստանի Հանրապետության պետական մարմինների կողմից քննարկվելու կարգը` համաձայն հավելվածի:
2. Օտարերկրյա պետության տարածքում առանց թույլտվության բնակվող անձանց հետընդունման մասին համաձայնագրերի շրջանակներում` Հայաստանի Հանրապետության համար լիազոր մարմին ճանաչել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության միգրացիոն պետական ծառայությունը:
3. Հայաստանի Հանրապետության կառավարության առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին՝ ապահովել Հայաստանի Հանրապետության բնակչության ռեգիստրից համապատասխան տվյալների տրամադրումը Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության միգրացիոն պետական ծառայությանը:
4. Ուժը կորցրած ճանաչել՝
1) Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի սեպտեմբերի 17-ի «2008 թվականի նոյեմբերի 7-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության և Շվեդիայի Թագավորության կառավարության միջև առանց թույլտվության բնակվող անձանց հետընդունման մասին» համաձայնագրի շրջանակներում շվեդական կողմից ստացվող դիմումները Հայաստանի Հանրապետության պետական մարմինների կողմից քննարկվելու կարգը հաստատելու մասին» N 1073-Ն որոշումը.
2) Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հոկտեմբերի 20-ի «Առանց թույլտվության գտնվող անձանց հետընդունման մասին» համաձայնագրի իրականացման գործում իրավասու մարմնի մասին» N 1795-Ն որոշումը։
5. Սույն որոշման դրույթները չեն տարածվում ուժի մեջ մտած այն միջազգային պայմանագրերի վրա, որոնցով նախատեսված են պայմանագրի իրականացման համար պատասխանատու այլ իրավասու մարմիններ:
6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
 

Հավելված

Արխիվ

2024

2023