Կառավարության որոշումներ

22 Սեպտեմբերի 2011, 1370 - Ա

«ԷԿՈԼՈԳԻԱ Վ.Կ.Հ.» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵ ՐՈՒԹՅԱՆԸ ՏՐՎԱԾ ՎՏԱՆԳԱՎՈՐ ԹԱՓՈՆՆԵՐԻ ՎՆԱՍԱԶԵՐԾՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՆ ՎԵՐԱՁԵՎԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության 2010 թվականի դեկտեմբերի 8-ի ՀՕ 227-Ն օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի մարտի 26-ի «Էկոլոգիա Վ. Կ. Հ.» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը վտանգավոր թափոնների վնասազերծման լիցենզիա տալու մասին» N 449-Ա որոշման համաձայն «Էկոլոգիա Վ. Կ. Հ.» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը 2009 թվականի մարտի 30-ին տրված վտանգավոր թափոնների վնասազերծման N 3 լիցենզիան վերաձևակերպել վտանգավոր թափոնների վերամշակման, վնասազերծման, պահպանման, փոխադրման և տեղադրման լիցենզիայի:
2. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո ստորագրել և «Էկոլոգիա Վ. Կ. Հ.» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տրամադրել Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության կնիքով վավերացված լիցենզիան:
3. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարին, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին, Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին և Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարին՝ իրենց իրավասությունների սահմաններում իրականացնել վերահսկողություն սույն որոշման 1-ին կետով սահմանված վտանգավոր թափոնների վերամշակման, վնասազերծման, պահպանման, փոխադրման և տեղադրման աշխատանքների նկատմամբ:

 

Արխիվ

2024

2023