Կառավարության որոշումներ

1 Սեպտեմբերի 2011, 1376 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 19-Ի N 734-Ն ԵՎ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 29-Ի N 604-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն <<Իրավական ակտերի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի մայիսի 19-ի <<Հայաստանի Հանրապետության պետական գույքը մասնավորեցնելու և օտարելու մասին>> N 734-Ն որոշման 4.5-րդ կետի <<բ>> ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
<<բ) առուվաճառքի պայմանագրում նշել, որ գնորդը պարտավոր է Կառավարական տուն 3 հասցեում գտնվող շենքի 1463,3 քառ. մետր մակերեսով կցակառույցից (Նալբանդյան 4/1) առանձնացնել <<Ավետիք Իսահակյանի անվան կենտրոնական գրադարան>> համայնքային ոչ առևտրային կազմակերպության կողմից զբաղեցված 1350 քառ. մետր մակերեսով տարածքը` դրա սպասարկման ու օգտագործման համար անհրաժեշտ հողատարածքով, և սեփականության իրավունքով անհատույց օտարել Հայաստանի Հանրապետությանը` ի դեմս Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության` <<Ավետիք Իսահակյանի անվան կենտրոնական գրադարան>> համայնքային ոչ առևտրային կազմակերպությանն անհատույց օգտագործման իրավունքով ամրացնելու նպատակով:>>:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի մայիսի 29-ի <<Երևան քաղաքին սեփականության իրավունքով փոխանցվող անհրաժեշտ գույքի ցանկը հաստատելու մասին>> N 604-Ն որոշման N 1 հավելվածի 27-րդ տողի 3, 4, 5, 6, 7 և 8-րդ սյունակներում նշված բառերը և թվերը հանել:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
 

Արխիվ

2024

2023