Կառավարության որոշումներ

22 Սեպտեմբերի 2011, 1397 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 4-Ի N 1153-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հոկտեմբերի 4-ի «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» փակ բաժնետիրական ընկերությանն անհատույց օգտագործման իրավունքով հողամաս տրամադրելու մասին» N 1153-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) որոշման 1-ին կետում «0.47» թիվը փոխարինել «0.77» թվով.
2) որոշման հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:
2. Առաջարկել Երևանի քաղաքապետին սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 30-օրյա ժամկետում ապահովել «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» փակ բաժնետիրական ընկերության հետ կնքված համապատասխան պայմանագրերում սույն որոշումից բխող համապատասխան փոփոխություն կատարելու մասին համաձայնագրերի կնքումը` «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» փակ բաժնետիրական ընկերությանը հողամասի նկատմամբ սեփականության իրավունքի փոխանցման և այդ իրավունքի պետական գրանցման նպատակով:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Հավելված
 

Արխիվ

2024

2023