Կառավարության որոշումներ

29 Սեպտեմբերի 2011, 1387 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 21-Ի N 509-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով <<Աուդիտորական գործունեության մասին>> Հայաստանի Հանրա-պետության օրենքի 14-րդ հոդվածի 2-րդ մասը և 16-րդ հոդվածի 2-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի ապրիլի 21-ի <<Աուդիտի ստանդարտները հաստատելու մասին>> N 509-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխություները`
1) որոշման հավելվածի ԱՍ 800 <<Հատուկ նպատակներով իրականացված աուդիտի արդյունքում տրվող աուդիտորական եզրակացությունը>> ստանդարտի 5-րդ կետի <<թ>> ենթակետից, 25-րդ կետի երկրորդ <<թ>> ենթակետից, ԱՍ 810 <<Ապագա ֆինանսական տեղեկատվության ստուգումը>> ստանդարտի 27-րդ կետի <<խ>> ենթակետից, ԱՍ 910 <<Ֆինանսական հաշվետվությունների աուդիտորական դիտարկման աշխատանքներ>> ստանդարտի 26-րդ կետի <<թ>> ենթակետից, ԱՍ 700 <<Ֆինանսական հաշվետվությունների վերաբերյալ աուդիտորական եզրակացությունը>> ստանդարտի 5-րդ կետի <<թ>> ենթակետից և 26-րդ կետից հանել <<և կնիքը, եթե անձը կնիք ունի>> բառերը.
2) որոշման ամբողջ տեքստից հանել <<Կ.Տ.>> բառերը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
 

Արխիվ

2024

2023