Կառավարության որոշումներ

6 Հոկտեմբերի 2011, 1416 - Ա

1988-1992 ԹՎԱԿԱՆՆԵՐԻՆ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ ԲՌՆԱԳԱՂԹԱԾ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱ- ՑԻՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՑԱԾ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ԶԲԱՂԵՑՎԱԾ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՐԱԾՔՆԵՐԸ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի, «1988-1992 թվականներին Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթած և Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստացած անձանց իրավական և սոցիալ-տնտեսական երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի մայիսի 14-ի N 404 որոշման` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի «Ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպությունից հետ վերցնել Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի Գիտավանի հանրակացարանային NN 3, 7 և 9 մասնաշենքերի 213.9 քառ. մետր ընդհանուր մակերեսով և սկզբնական 1480 դրամ հաշվեկշռային արժեքով բնակելի տարածքները և ամրացնել «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին:
2. Թույլատրել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանն իր հաշվեկշռում հաշվառված՝ սույն որոշման 1-ին կետում նշված բնակելի տարածքները (այսուհետ՝ տարածքներ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով սեփականաշնորհել այդ տարածքներում բնակվող` 1988-1992 թվականներին Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթած և Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստացած անձանց` համաձայն հավելվածի:
3. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետում նշված հանրակացարանային NN 3, 7 և 9 մասնաշենքերի զբաղեցրած հողամասերի նկատմամբ ընդհանուր բաժնային սեփականության իրավունքն օրենքով սահմանված կարգով անցնում է տարածքների նկատմամբ սեփականության իրավունք ձեռք բերողներին:
4. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի նախագահի հետ համատեղ` երկամսյա ժամկետում` սահմանված կարգով իրականացնել տարածքների հանձնման-ընդունման աշխատանքները և տարածքների անհատույց սեփականաշնորհման պայմանագրերի կնքումը` նախատեսելով, որ պայմանագրերի նոտարական վավերացման և պայմանագրերից բխող գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերը ենթակա են իրականացման` սույն որոշման հավելվածում նշված անձանց միջոցների հաշվին:

Հավելված

Արխիվ

2024

2023