Կառավարության որոշումներ

6 Հոկտեմբերի 2011, 1419 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 26-Ի N 822 -Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունիսի 26-ի «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության կանոնադրությունն ու աշխատակազմի կառուցվածքը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 1-ի N 1298-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 822-Ն որոշման N 2 հավելվածում կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումը՝
1) պետական գույքի կառավարման քաղաքականության վարչությունը, պայմանագրային պարտավորությունների կատարման վերահսկման վարչությունն ու հաշվապահական հաշվառման և ֆինանսատնտեսական վարչությունը միաձուլել և բաժանման ձևով վերակազմակերպել պետական գույքի կառավարման քաղաքականության վարչության, պետական գույքի տնօրինման վարչության, հաշվապահական հաշվառման և ֆինանսատնտեսական վարչության և պայմանագրային պարտավորությունների հսկողության բաժնի.
2) ստեղծել ներքին աուդիտի բաժին։
2. Այդ կապակցությամբ որոշման N 2 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։

Հավելված
 

Արխիվ

2024

2023